Ստորև ներկայացված են www.bookprize.am կայքից, Bookprize օնլայն գրախանութ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերից օգտվելու պայմանները. Բուք Փրայզ ՍՊ ընկերությունը(այսուհետ՝ BookPrize) հանդիսանում է ՀՀ-ում գրքերի հրատարակմամբ և վաճառքով զբաղվող կազմակերպություն: BookPrize-ի գրասենյակը և գրախանութը գտնվում են ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 59/9 հասցեում:

Գաղտնիություն

BookPrize-ը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանմանը և հավաստիացնում է, որ անձնական տվյալները կտրամադրվի միայն այն կողմին, որտեղից գրանցվել է պատվերը: BookPrize-ը խիստ հետևում է Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքին:

Անձնական տվյալների դիտում և խմբագրում

Համաձայն Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքի՝ Դուք իրավունք ունեք դիտել և խմբագրել մեր կողմից հավաքագրված Ձեր անձնական տեղեկատվությունը: Դա իրականացնելու համար խնդրում ենք նամակով դիմել info@bookprize.am հասցեին կամ զանգահարել +37498-10-55-18 հեռախոսահամարով:

Վաճառքի և առաքման պայմանները

Անձնական տվյալների գրանցման գործընթաց

BookPrize-ը հաճախորդի անձնական տվյալներ չի վաճառում և տրամադրում միայն այն կողմին, որտեղից գրանցվել է պատվերը: Բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ինչպես նաև այն կողմերին, ովքեր ունեն ուղղակի ներգրավվածություն այս համաձայնագրում, օրինակ` բանկերը, հաշվապահական ընկերությունները, իրավաբանական ծառայությունները, և այլն:

Անձնական տվյալների օգտագործումը մարքեթինգային նպատակներով

BookPrize-ը իր գործընկերներին մարքեթինգային ծառայություններ մատուցելիս կարող է օգտագործել իր հաճախորդների անձնական տվյալները և այդ տվյալների հիման վրա իր և/կամ իր գործընկերների անունից իր հաճախորդներին տրամադրի բուկլետներ, ուղարկի էլեկտրոնային կամ թղթային նամակներ, ուղարկի SMS-ներ, կատարի զանգեր, օգտագործի այլ հաղորդակցման միջոցներ: Նման տեղեկատվություն չստանալու համար հաճախորդը պետք է տեղեկացնի BookPrize-ին դրանցից հրաժարվելու մասին՝ զանգահարելով 37498-10-55-18 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ info@bookprize.am հասցեով:

Օնլայն վճարում

Անմիջապես կայքում օնլայն վճարում կատարելուց հետո BookPrize-ը պատվերը փոխանցում է BookPrize գրախանութ՝ պատվերի պատրաստման համար: Օնլայն վճարումն ենթակա է վերադարձի միայն այն դեպքում, երբ գրախանությում պարզվում է, որ պատվիրված ապրանքը վնասված կամ կորցված վերջին օրինակն է եղել:
Օնլայն վճարման հետ կապված որևէ խնդիր առաջանալու դեպքում կարող եք դիմել BookPrize ՝ ուղարկելով նամակ info@bookprize.am հասցեին կամ զանգահարելով +374-98-10-55-15 հեռախոսահամարով:

Առաքում

BookPrize-ը առաքումը իրականացնում է 2 եղանակով՝ փոստային կամ առձեռն: Երևանում առաքումները իրականացվում են առձեռն 0-2 օրվա ընթացքում, իսկ ՀՀ մարզեր՝ Հայփոստի միջոցով 2-4 աշխատանքային օրվա ընթացքում (BookPrize-ը պատասխանատվություն չի կրում Հայփոստ-ի պատճառով ուշացումների համար)

Գներ

Չնայած նրան, որ BookPrize-ում թարմացումները կատարվում են յուրաքանչյուր օր՝ հնարավոր է երբեմն հանդիպել որոշ գների անհամապատասխանության որոշակի հիմնավոր պատճառներով BookPrize-ը գնային տարբերության փոխհատուցման պատասխանատվություն չի կրում:
Գնային տարբերություն նկատելու դեպքում խնդրում ենք դիմել BookPrize ՝ նամակ ուղարկելով info@bookprize.am հասցեին կամ զանգահարելով +37498-10-55-18 հեռախոսահամարով: